ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Ցավալի փոխզիջումներ»՝ «կառուցողականություն» խաղացող հայկական կողմի համար

«Ցավալի փոխզիջումներ»՝ «կառուցողականություն» խաղացող հայկական կողմի համար
20.07.2024 | 22:10

«Հայաստանի Հանրապետության իշխանություններից մենք սպասում ենք հստակ հայտարարություն առ այն, թե ինչպես և երբ պետք է ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, որոնք վտարվել են այսօրվա Հայաստանի տրածքից՝ Արևմտյան Ադրբեջանից, վերադառնան իրենց պատմական տարածքներ՝ ապրելու կամ այցելելու նպատակով։ Հատկապես որ, ըստ մեր տվյալների, 90% բնակավայրերը, որոնք ժամանակին բնակեցված են եղել ադրբեջանցիներով, այսօր բնակեցված են հայերով»։

Իլհամ Ալիև, 20 հուլիսի, 2024թ․

Այ այսպես են զրոյից ստեղծում քաղաքական հիմնախնդիր` օգտագործելով «խաղաղության» նարատիվները։ Սովորե՛ք, ապագա պետական ու քաղաքական գործիչներ։ Ընդհանուր առմամբ, առնվազն չորս զրոյից ստեղծված քաղաքական հիմնախնդիր Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ, որի լուծումը, ըստ «միջազգային հանրության», ենթադրելու է «ցավալի փոխզիջումներ»՝ «կառուցողականություն» խաղացող հայկական կողմի համար։

Այսպես է լինում, երբ մի կողմը գործում է գիտելիքահեն, դասագրքային քաղաքականության տրամաբանությամբ, իսկ մյուս կողմը՝ դրան հակառակ պարադիգմայի մեջ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 8613

Մեկնաբանություններ